Ինչպես հիշում եք, փետրվարի 24-ին Ազգային Ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների օրենսդրական նախագծի վերաբերյալ։ Աշխատանքային օրենսգրքի բարեփոխման գործընթացը սկսվել է դեռևս 2022 թվականի սկզբին, և նախորդ մեկ տարվա ընթացքում արհմիություններն ու այլ շահագրգիռ կողմերը շարունակաբար քննարկումներ և բանակցություններ են տարել կառավարության հետ՝ բարեփոխման նախագծի դրույթների վերաբերյալ՝ առաջ մղելով նաև աշխատողների իրավունքների բարելավմանն ուղղված փոփոխությունները։
Խորհրդարանական լսումներին մասնակցելուց հետո, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովին կրկին ներկայացրեց իր առաջարկների փաթեթը՝ կապված Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի ներկայիս խմբագրության հետ։ Առաջարկների հետ ներկայացվեց նաև արհմիության 8-րդ Համագումարի կողմից ընդունված հայտարարությունը՝ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։
Առաջարկների փաթեթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
