Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը:
Այն առաջին նիստն էր COVID-19 համավարակից հետո, որին մասնակիցերը ներկա էին ֆիզիկապես:
Այս տարի հանդիման կազմակերպմանն աջակցեց նաև Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը:
Հայաստանից հանդիպմանը ներկա էին երիտասարդական ցանցի անդամներ՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչներ Արսեն Իգիթյանը և Մարինե Ստեփանյանը:
Հանդիպման վայրը պատահական չէր. Տիրանան 2022 թվականին հռչակվել է որպես Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք:
Երիտասարդներին ողջունեցին EPSU գլխավոր քարտուղար Յան-Վիլլեմ Ղուդրիանը, ինչպես նաև Ալբանիայի պետական աշխատողների և արդյունաբերության աշխատողների ճյուղային արհմիությունների նախագահները:
Հանդիպման մասնակիցները նիստի ընթացքում ծանոթացան EPSU-ի կառուցվածքին և որոշումների ընդունման համակարգին, ամփոփեցին երիասարդական ցանցի գործունեությունը և պլանավորեցին հետագա անելիքները: Խմբային աշխատանքների միջոցով հանդիպման մասնակիցները քննարկեցին իրենց արհմիությունների անելիքներն ու գործունեության առաջնահերթությունները՝ ժողովրդագրական մարտահրավերների, կլիմայի փոփոխության, երիտասարդության խնդիրների հետ կապված:
Խմբային քննարկումների և դերային խաղերի միջոցով երիտասարդները գործնական գիտելիքեր ստացան աշխատավայրերի ու աշխատանքի թվայնացման համատեքստում (ամպային տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, տեսախցիկների կիրառում, հեռավար աշխատանք) գործատուների հետ կոլեկտիվ բանակցություններ վարելու վերաբերյալ:
Հանդիման ավարտին ցանցի անդամներն ընտրեցին ցանցի ղեկավար հանձնաժողովի նոր կազմը, քննարկվեցին նաև ընթացիք հարցեր, ներառյալ՝ Հանրային ծառայողների օրվա (Հունիսի 23-ի) և EPSU գալիք համագումարի հետ կապված անելիքների մասին:









