EPSU ՏԻՄ-երի հանձնաժողովի նիստին մատնանշվեց գալիք գործունեությունը

EPSU ՏԻՄ-երի հանձնաժողովի նիստին մատնանշվեց գալիք գործունեությունը

Հոկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Տեղական ինքնակառավարման մարմինների մշտական հանձնաժողովի նիստը։ Նիստին մասնակցեցին հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, ինչպես նաև կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Նիստ առաջինն էր հունիսին Բուխարեստում տեղի ունեցած EPSU համակգումարից հետո, որին նաև հաստատվել է հանձնաժողովի կազմը։

Նիստի ընթացքում ընտրվեցին հանձնաժողովի նախագահներն ու տեղակալները, հաստատվեց հանձնաժողովի աշխատանքային պլանը։

Նիստին «Housing Europe» կազմակերպության ղեկավար Սորչա Էդվարդսը ներկայացրեց մի հարց, որը մինչ այժմ եվրոպական օրակարգում առաջնահերթություն չի եղել, բայց որի մասով առաջիկա Եվրահանձնաժողովում հատուկ հանձնակատար է նշանակվել: EPSU-ն արդեն նպաստել է բնակարանային հարցով ETUC-ի (Եվրոպային արհմիությունների կոնֆեդերացիա) խորհրդակցությունների գործընթացին: Հանձնաժողովի անդամները ողջունեցին քննարկումը և հետագա համագործակցությունը Housing Europe-ի հետ, որը ներկայացնում է հանրային բնակարանային ասոցիացիաները և շահույթ չհետապնդող և սահմանափակ շահույթ ունեցող բնակարանաշինական խմբերը:

Օրակարգի մեկ այլ կարևոր հարց էր Երրորդ կողմի բռնության (TVP — third party violence, վերաբերում է քաղաքացիների ու հաճախորդների կողմից աշխատողների հանդեպ բռնությանը) և ոտնձգությունների վերաբերյալ բազմաոլորտ բանակցությունները, որոնց շուրջ EPSU-ն աշխատում էր ոլորտային գործատուների, այդ թվում ՏԻՄ-երի ոլորտային սոցիալական գործընկեր CEMR-ի հետ։

Հանդիպումը եզրափակվեց ոլորտի առանցքային հարցերի ներկա խնդիրների քննարկմամբ, այդ թվում՝ պետական ​​գնումների հետ կապված խորհրդակցության հնարավոր վերանայման, հրշեջների և նրանց առողջ ու անվտանգ աշխատանքի, մանկական խնամքի կարևորության, ծայրահեղ աջականության հետ հարաբերվելու մասին և այլն։

Մշտական ​​հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 28-ին։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading