
2022թ․ մարտի 11-ին տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հյուսիարևելյան տարածաշրջանային հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվում էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը և դրա հետևանքները։
Ուկրաինայի արհմիությունների ներկայացուցիչները զեկուցեցին ռուսների կողմից պաշարված Խարկով և Մարիուպոլ քաղաքաների, դրանցում ռմբակոծված ծննդատների, հիվանդանոցների և պոլիկլինիկաների վերաբերյալ։ Միջուկային ոլորտի արհմիությունները հայտնեցին իրենց ոլորտում ստեղծված իրավիճակի մասին, մասնավորապես մի քանի ատոմակայաններ և դրանց աշխատողներ այժմ գտնվnւմ են ռուսական օկուպացիայի ներքո։ Նրանք շեշտեցին նեյտրալ զոնաների ստեղծման անհրաժեշտության մասին։
Հանդիպման արդյունքներով Ուկրաինայի արհմիությունները մի շարք պահանջներ առաջ քաշեցին, մասնավորապես՝
- Բացել hումանիտար միջանցքներ
- Աջակցել ԱՀԿ-ի կոչին՝ չթիրախավորել բուժաշխատողներին
- Հեռացնել ռուսական արհմիությունները միջազգային արհմիութենական շարժումից
- Աջակցել սանկցիաներին
- Աջացել Ուկրաինայի՝ ԵՄ անդամ դառնալու դիմումին
- Պահանջել անթռիչք գոտու ստեղխումը Ուկրաինայի տարածքում