EPSU գործադիր կոմիտեի նիստն ամփոփում է անելիքները և պատրաստվում Համագումարին

EPSU գործադիր կոմիտեի նիստն ամփոփում է անելիքները և պատրաստվում Համագումարին

Մայիսի 4-6-ը Բրյուսելում, Միջազգային արհմիությունների տանը հրավիրվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության Գործադիր կոմիտեի 68-րդ նիստը, որին մասնկացեցին գործադիր կոմիտեի անդամներ՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Առողջապահության աշխատողների արհմիություն նախագահ Գայանե Արմաղանովան։ Վերջին 2.5 տարվա մեջ առաջին անգամ հանդիպումը կազմակերպվել էր մասնակիցների ֆիզիկական ներկայությամբ։

Հանրային ծառայությունների օր 23 հունիսի 2022թ

Արհմիությունները պայմանավորվեցին տարբեր տեսակի քայլեր կձեռնարկել՝ տոնելու իրենց անդամների աշխատանքը, դիմակայելու սեփականաշնորհմանն ու առևտրայնացմանը, պահանջելու ավելի բարձր վարձատրության և ավելի լավ պայմանների: Բելգիայում հոլանդական FNV միության հետ համատեղ տեղի կունենա ակցիա՝ պառլամենտի մոտ։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը

Հանդիպման թեմաներից էր նախևառաջ Ուկրաինայում պատերազմը։ Ռուսական զորքերը երկիր են ներխուժել փետրվարի 24-ին, ինչը հանգեցրել է ավերածությունների և հազարավոր զոհերի։ Երկրի մի մասը օկուպացված է. բռնությունից և ռուսական բանակից փախչող մարդկանց զանգվածային տեղաշարժ կա ինչպես երկրի ներսում, այնպես էլ դեպի հարևան երկրներ: Հանրային ծառայություններն ու ենթակառուցվածքները ոչնչացված են։ Կանանց և աղջիկների նկատմամբ սիստեմատիկ բռնություն կա. ագրեսիան և շարունակվող մարտերը մեծ ազդեցություն ունեն Եվրոպայում խաղաղության և անվտանգության ապահովման վրա, ինչն էլ մեծ հետևանքներ ունի բոլոր եվրոպական երկրների աշխատողների համար: EPSU, PSI-ը և այլ համաշխարհային արհմիությունները դատապարտել են ներխուժումը։ EPSU-ի գործադիր կոմիտեն պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ռուսական բոլոր զորքերը Ուկրաինայից։ Գործադիր կոմիտեն քննարկեց նաև զորակցության միջոցառումներ Ուկրաինայի հետ կապված։ Գործադիր կոմիտեի անդամները համաձայնվեցին կասեցնել Ռուսաստանի արհմիությունների հետ աշխատանքը։


Իրավիճակը Բելառուսում

Գործադիրը կոմիտեն համանման որոշում կայացրեց նաև Բելառուսի առողջապահության աշխատողների արհմիության վերաբերյալ։ Արհմիության կողմից որևէ դիրքորոշում չէր նկատվել Բելառուսի անկախ արհմիությունների կոնֆեդերացիայի ողջ ղեկավարության ձերբակալությունից հետո։

Սոցիալական երկխոսություն

Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին EPSU-ի ներդրումը Սոցիալական երկխոսության շարունակական վերանայման գործում: Եվրահանձնաժողովը իր հերթական հաղորդագրությունն է տարածելու դրա վերաբերյալ ամառվանից հետո։ Այն կսահմանի Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումը “EPSU-ն ընդդեմ Հանձնաժողովի” դատական ​​գործի վերաբերյալ: EPSU-ն ընդգծում է, որ Հանձնաժողովը պետք է հստակեցնի գործատուների և արհմիությունների միջև համաձայնագրերի շրջանակը և ապահովի թափանցիկություն և հստակ չափանիշներ: Դիրքորոշումը կանդրադառնա ոլորտային սոցիալական երկխոսությանը, քանի որ Հանձնաժողովը ձգտում է կրճատել ռեսուրսները և օպտիմալացնել սոցիալական երկխոսության հանձնաժողովները: Արհմիությունների ղեկավարները քննադատում են սոցիալական երկխոսության հանձնաժողովների շարունակական ապաֆինանսավորումը և սոցիալական գործընկերների բեռի ավելացումը:

Անդամավճարների հետ կապված

Գործադիր կոմիտեի անդամները ցանկանում են ուժեղ EPSU, որն ի վիճակի կլինի իրականացնել իր աշխատանքը և ազդեցություն ունենալ որոշումների վրա, որոնք ազդում են մեր ոլորտների, մեր ընտանիքների և մեր համայնքների աշխատողների վրա: Համաձայնվեցին աուդիտորական հանձնաժողովի առաջարկին՝ անդամակցության վճարները որրոշակի չափով բարձրացնելու վերաբերյալ: Հաշվի է առնվել նաև գնաճը և աշխատավարձերի ինդեքսավորման բելգիական համակարգը: Համագումարի 2025-2029 թվականների գործողությունների ծրագիրը պետք է համապատասխանեցվի ռեսուրսների և առաջնահերթությունների հետ։

Հաջորդ համագումարի ամսաթվերը

Ռումինիայի անդամ կազմակերպությունները հրավիրել են EPSU-ին իր 11-րդ համագումարն անցկացնել Բուխարեստում: Այն տեղի կունենա 2024 թվականի հունիսի 17-20-ը: Նախապատրաստումը կսկսվի նոյեմբերին՝ EPSU-ի գործադիր կոմիտեում առաջին խոշոր քննարկումներով:

Այլ որոշումներ

  • Քննարկվել և ժամանակավորապես հաստատվել է պետական կառավարման մարմիններում գործատուների հետ թվայնացման մասին կոլեկտիվ համաձայնագրի նախագիծը (EUPAN): Կախված գործատուների արձագանքից, այն կարող է լրացուցիչ քննարկման կարիք ունենալ: Նպատակն է պարտադիր դարձնել Եվրամիության հռչակագրի 155.2 հոդվածը։
  • Համաձայնագրեր են կնքվել նաև առողջապահական ոլորտի գործատուների հետ։
  • Նոր անդամ կազմակերպություններ են ներգրավվել Պորտուգալիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Սերբիայից։
  • Հաստատվել է 2020-2021 գործղությունների հաշվետվությունը։
  • Որոշում ընդունվեց EPSU երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը հրավիրել հունիսի 14-ից 17-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։


%d bloggers like this: