EPSU պետական և եվրոպական կառավարման մշտական հանձնաժովի 63-րդ նիստը

EPSU պետական և եվրոպական կառավարման մշտական հանձնաժովի 63-րդ նիստը

Մարտի 11-ին Բրյուսել քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Պետական և եվրոպական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի 63-րդ նիստը, որին մասնակցեց Հայաստանի պետիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, ով հանձնաժողովի անդամ է։

Հանձնաժողովին քննարկվեց և ընդունվեց 2024-2029 թվականների աշխատանքային պլանը։

Նիստի քննարկման առարկաներից էր սոցիալական երկխոսությունը։ Մասնավորապես, կենտրոնական կառավարման համակարգում թվայնացման մասին կոլեկտիվ պայմանագիրը, սոցիալական երկխոսության մասին պակտը, սոցիալական գործընկերների (EUPAE և TUNED) հետ համաձայանեցվող գործողությունների ծրագիրը։

Քննարկվեց Եվրահանձնաժողովի կողմից տարվող ապակարգավորման քաղաքականությունը և դրանից բխող վտանգները, աջականության աճն ու դրա դեմ հնարավոր պայքարը, լավ կառավարման հիմնախնդիրները և այլն։

Կանադայի արհմիություններից հրավիրված ներկայացուցիչն էլ պատմեց Կանադայում հեռավար աշխատանքի ռեժիմը պահպանելու համար տարվող արշավի մասին։

EPSU NEA հանձնաժողով

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading