Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Կառավարությանն առաջարկում է պատվաստվող աշխատողներին տրամադրել 2-օրյա վճարովի արձակուրդ։
Վարչապետի աշխատակազմին ուղղված գրության մեջ ասվում է՝
Աշխատողների պատվաստումը խթանելու նպատակով առաջարկում ենք պատվաստվող աշխատողներին տրամադրել 2-օրյա վճարովի արձակուրդ՝ պատվաստվելու օրը և դրան հաջորդող օրը։ 2-օրյա վճարովի արձակուրդը աշխատողին ոչ միայն թույլ կտա ավելի հեշտ և առանց հոգեբանական լարվածության պլանավորել պատվաստման գործընթացը, չվախենալ կողմնակի ազդեցության ներքո աշխատանքը կատարելու պարտականությունից, բայց նաև խրախուսման միջոց կհանդիսանա պատվաստումն ընդունելու համար։ Որպես հազարավոր աշխատողներ միավորող արհմիություն` համոզված ենք, որ նմանատիպ միջոցի կիրառումը մեծապես կնպաստի հանրային առողջության ճգնաժամի դեմ պայքարին։
Գրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Ինչպես կարելի է ենթադրել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում մեր դիմումի կարգավիճակից, Կառավորությունը որոշել է չպատասխանել մեր գրությանը։ Ենթադրում ենք, որ այն պարզապես ի գիտություն է ընդունվելու։