Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Շնորհավորանքի մեջ մասնավորապես նշվում է․
Այս հաղթանակը հստակ ազդանշան է, որ ՀՀ քաղաքացիներն ու աշխատողներն այլևս պատրաստ չեն հանդուրժել հանրությանը տասնամյակներով ունեզրկող, օրենքն ու ժողովրդավարությունը խորապես ոտնահարող քաղաքական ուժերի վերադարձը։
2018 թ․ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ինչպես հանրության լայն շերտերը, այնպես էլ մեր արհմիության շուրջ 12 000 անդամներն ընդունեցին մեծ ոգևորությամբ։
Այս հաղթանակը հստակ ազդանշան է, որ ՀՀ քաղաքացիներն ու աշխատողներն այլևս պատրաստ չեն հանդուրժել հանրությանը տասնամյակներով ունեզրկող, օրենքն ու ժողովրդավարությունը խորապես ոտնահարող քաղաքական ուժերի վերադարձը։
2018 թ․ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ինչպես հանրության լայն շերտերը, այնպես էլ մեր արհմիության շուրջ 12 000 անդամներն ընդունեցին մեծ ոգևորությամբ։
Սակայն գաղտնիք չէ, որ հեղափոխության գաղափարների և հեղափոխությունից ակնկալիքների զգալի մասը դեռևս չի իրագործվել։ Մասնավորապես, 2018 թվականից հետո, ցավոք, որևէ առաջընթաց չգրանցվեց սոցիալական գործընկերության ոլորտում: Աշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքների հետ կապված օրենսդրական շատ փոփոխություններ ընդունվել են առանց սոցիալական գործընկերների հետ պատշաճ քննարկումների։ Պետական պաշտոնյաների կողմից շարունակվել են արհմիությունների իրավունքների խախտումները և դրանց գործունեությանը միջամտելու փորձերը։
Մենք ողջունում ենք ընտրությունների ավարտից հետո Ձեր կողմից տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումները։ Հուսով ենք, որ կնախաձեռնեք նաև հանդիպումներ հանրության ողնաշար հանդիսացող աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների հետ։
Հույս ունենք, որ 2021թ հունիսի 20-ին ժողովրդի կողմից Ձեր քաղաքական ուժին տրված մանդատը լիարժեքորեն կօգտագործվի հեղափոխական արժեքներն իրականություն դարձնելու համար, քաղաքական որոշումներն այսուհետ կնախաձեռնվեն ժողովրդավարության և սոցիալական գործընկերության սկզբունքներին համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ կլինի Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրով, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը։ Սոցիալական գործընկերների միջև ներառական, մասնակցային և ժողովրդավար համագործակցությունն առավել ևս անհրաժեշտություն է մեր երկրում, քանի որ գտնվում ենք երկու հումանիտար ճգնաժամերի՝ համավարակի և պատերազմի հաղթահարման փուլում։