ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կազմակերպեցինք տեղեկատվական — ուսուցողական սեմինար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ակտիվի համար։ Սեմինարի ընթացքում ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց արհմիությունների նպատակներն ու գործառույթները, արհմիություններին վերապահված իրավունքները, ինչպես նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ ճյուղային արհմիության գործունեությունը։
Հանդիպմանը ներկա էին ՊԵԿ-ի աշխատողների արհմիության ղեկավար մարմնի ներկայացուցիչները, այդ թվում՝ արհմիության նորընտիր նախագահ Արմինե Ասրյանը։
Քննարկվեցին մասնակիցներին հուզող հարցերը, այդ թվում՝ աշխատանքային իրավունքի և այլ սոցիալ-տնտեսական խնդիրները, ՊԵԿ-ի աշխատակիցներն իրենց առաջարկները ներկայացրեցին արհմիության հետագա անելիքների մասին։







