Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Եվրոպական ու ազգային պետական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը տեղի ունեցով սեպտեմբերի 30-ին Բրյուսելում։ Նիստի մասնակցեց հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Նիստին քննարկվեցին մի շարք հարցեր՝ թվայնացումից մինչև պետական պաշտպանություն։
Թվայնացման թեմայով. ամռանը հրապարակվել է հեռավար աշխատանքի և «անջատվելու իրավունքի» վերաբերյալ խորհրդակցությունների երկրորդ փուլը, որի համար կարծիքների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 6-ն էր։ Պետական կառավարման համակարգում սոցիալական գորխընկերության կոմիտեն նույնպես ներկայացրել է դիրքորոշում, ընդգծելով, որ անհրաժեշտ է Եվրահանձնաժողովի օրենսդրական նախաձեռնություն թե՛ «անջատվելու իրավունքը», թե՛ հեռավար աշխատանքն ամրագրելու համար։ Նիստի լրացավ 2022 թ.-ին կնքված՝ պետական ապառատում թվայնացման վերաբերյալ համաձայնագրի երրորդ տարին՝ սակայն այն նշելու առիթ չկար։ Միլիոնավոր աշխատողներ դեռևս չունեն «անջատվելու» և հեռավար աշխատանքի իրավունք։ Եվրահանձնաժողովը պետք է հարգի սոցիալական երկխոսությունը և գործի անցնի։
Հանձնաժողովը մտահոգություն հայտնեց Եվրահանձնաժողովի արտաքսման նոր պլանի վերաբերյալ, որում նախատեսված է խստացնել հարկադիր արտաքսումը, ինչպես նաև պարտավորություն է սահմանվում հանրային ծառայողների համար (այդ թվում՝ առողջապահական և սոցիալական աշխատողների համար) չփաստաթղթավորված միգրանտների վերաներյալ իշխանությունների հայտնելու մասին։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ սա ուղղակի հարված է հանրային ծառայողների հիմնական առաքելությանը և հակասում է ՄԱԿ-ի կողմից հաստատված «հրդեհապատ» (firewall) սկզբունքին, որն առանձնացնում է սոցիալական և առողջապահական աշխատանքը միգրացիոն կանոններից։ Հանրային ծառայողները պետք է կարողանան իրականացնել իրենց առաքելությունը՝ ազնվորեն, անվտանգ և արժանապատիվ պայմաններում, առանց պատժի վախի։ Իշխանություններին զեկուցելու նման պարտավորությունը խորացնում է փաստաթղթազուրկ մարդկանց հանդեպ խտրականությունն ու մարգինալացումը, ովքեր դրանից հետո խուսափում են շփում ունենալ հանրային ծառայությունների հետ։ Դա նշանակում է, որ մարդիկ հրաժարվում են առողջապահական օգնությունից և չեն դիմում հանրային իշխանություններին, ինչը նպաստում է նրանց շահագործմանը և չարաշահումներին։ Դրանով քայքայվում է օգտատերերի վստահությունը ծառայությունների նկատմամբ և խաթարվում է աշխատողների մասնագիտական խիղճը։
Աշխատանքային տեսչության մասով․ Հանձնաժողովն ընդգծեց եվրոպական արհմիությունների միջև փոխանակումների ընդլայնման անհրաժեշտությունը։ EPSU-ի քարտուղարությունը մտադիր է 2026-ին հրավիրել աշխատանքի տեսուչների հանդիպում՝ քննարկումները խթանելու և անդամ կազմակերպությունների հնարավոր համատեղ աշխատանքի համար։
Հանձնաժողովը հավանության արժանացրեց «Բանտերի ցանցի» հայտարարությունը, որն ընդունվել էր սեպտեմբերի 11-ին Ստոկհոլմում։ Գերբնակեցվածությունն ու կադրերի պակասը, անբավարար ֆինանսավորումը, հոգեսոցիալական ռիսկերի թերի վերահսկումը և հին ենթակառուցվածքները ձևավորում են ընդհանուր և մտահոգիչ գնահատական։ Ներդրումները բանտային ծառայություններում կարևոր են և՛ աշխատողների, և՛ դատապարտյալների իրավունքները պահպանելու համար։ Արժանապատիվ աշխատանքային պայմաններ չեն կարող լինել առանց բավարար մարդկային և նյութական ռեսուրսների։ Ցանցը կշարունակի առաջ տանել անվտանգ համալրումների մակարդակները, արժանապատիվ աշխատանքային պայմանները և համակարգ, որը հավասարակշռում է անվտանգության և վերասոցիալականացման նպատակները։
Հետազոտող Յան Չարզասցին ներկայացրեց CEECAW նախագծի հիմնական եզրակացությունները, որը վերլուծում է, թե ինչպես խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոլեկտիվ բանակցությունները EPSU-ի երեք ոլորտներում՝ խնամք, պետական ապառատ և թափոնների կառավարում։ Պետական ապառատում հիմնական մարտահրավերներն են՝
- արհմիությունների անդամակցության անկումը,
- արհմիությունների համար հստակ սոցիալական գործընկերներ բացակայությունը,
- կոլեկտիվ բանակցությունների ծածկույթի նվազումը,
- բանակցելու և գործադուլի իրավունքների սահմանափակումները, և
- մասնատված աշխատուժը՝ տարբեր աշխատակիցների կարգավիճակների անհավասար իրավական վերաբերմունքով։
Պաշտպանության ոլորտ․ ս ոցիալական գործընկերները հրավիրվեցին հոկտեմբերի 22-ին տեղի ունեցող քննարկմանը Աշխատաժամանակի հանձնարարականի և դրազինված ուժերում դրա կիրառման մասին քննարկմանը։
EPSU-ի դիրքորոշումն այն է, որ հանձնարարականը փոխելու փորձը որևէ կերպ արդարացված չէ՝ նույնիսկ «պաշտպանական պատրաստվածության» անվան տակ։ Գործող հանձնարարականը և ԵՄ արդարադատության դատարանի մեկնաբանություններն ապահովում են ճիշտ հավասարակշռություն՝ աշխատողի պաշտպանության և արտակարգ հանգամանքների համար անհրաժեշտ ճկունության միջև։ «Ֆորս-մաժորի» և “արտոնության” դրույթներն արդեն թույլ են տալիս արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Իսկ կոլեկտիվ պայմանագրերը ճկուն գործիք են՝ լուծելու ներպատմական և արտերկրյա հանձնարարությունների ընթացքում առաջացող խնդիրները։
Արդյունավետ կոլեկտիվ բանակցությունները կախված են միավորում ստեղծելու ազատության և բանակցային իրավունքների ճանաչումից, ինչպես արդեն կա շատ երկրներում։ EPSU-ի՝ EUROMIL-ի և EuroCOP-ի հետ համատեղ զեկույցը ցույց է տալիս ազգային մոտեցումների անհամապատասխանությունը։ Եթե, օրինակ, Սկանդինավյան երկրներում, Նիդեռլանդներում, Բելգիայում և Հունգարիայում զինծառայողները կարող են կազմակերպվել, բանակցել և իրականացնել (սահմանափակ) կոլեկտիվ գործողություններ, ապա ինչո՞ւ ոչ Բալթյան երկրներում, Բուլղարիայում, Ռումինիայում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։
Մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսում է 2026 թ. սկզբին։

