Արհմիության մայիսմեկյան հավաքը

Արհմիության մայիսմեկյան հավաքը

Մայիսի 1-ին՝ Աշխատանքի միջազգային օրը Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների Արհմիության մայիսմեկյան հավաքը ։

Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ողջունեց հավաքվածներին։

Նա վերասահաստատեց արհմիության պայքարը սոցիալական արդարության համար և հիշեցրեց, որ աշխատողներն են ձևավորում պետական բյուջեի գերակշիռ մասը և որպես այդ բյուջեի ձևավորող, աշխատողներն են, որ պիտի պահանջեն պետությունից պատշաճ ծառայություններ և արժանապատիվ վարձատրություն։

Նա ամփոփեց արհմիության կողմից առաջ տարվող տարբեր նախաձեռնությունները և առկա խնդիրները։ Մինչև այժմ ներդրված չէ սոցիալական երկոխոսությունը պետական աշխատողների համար, պետությունն առաջ է տանում միայն աշխատողներից գանձումների վրա հիմնված առողջապահական ապահովագրության նախագիծը։ Արհմիությունն առաջարկում է պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս թույլ տալ կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում: Արհմիությունը շարունակելու է իր պահանջները ներկայացնել, այնքան մինչև հասնենք աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երկխոսության, սոցիալապես արդար պետական քաղաքակության և արդար բաշխման։

Հավաքվածներին երաշժտական կատարումներով ողջունեցին Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները և Գավառի տարածքային արհմիության ներկայացուցիչները։

Հավաքից հետո արհմիութենականները միասին ավանդական կինոդիտման մասնակցեցին՝ դիտելով “Մսյո Ազնավուր” գեղարվեստական ֆիլմը։

Կարդացեք նա արհմիության մայիսմեկյան հայտարարությունը։

Արհմիության մայիսմեկյան հավաքը
Արհմիության մայիսմեկյան հավաքը

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading