Կլիմայի փոփոխությունը քննարկվեց Ֆրանսիական CGT-ի հետ

Կլիմայի փոփոխությունը քննարկվեց Ֆրանսիական CGT-ի հետ

Ապրիլի 4-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ “Փոփոխվող կլիմայի պայմաններում աշխատողների իրավունքների առաջխաղացում” թեմայով կլոր-սեղան քննարկում Հայաստան ժամանած Ֆրանսիայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի (Confédération Générale du Travail — CGT) պատվիրակության հետ։ Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և կազմակերպական աշխատանքների ու արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Աննա Մազլումյանը, CGT արտաքին կապերի ղեկավար Բորիս Պլացցին։

CGT ներկայացուցիչ Ռենատա Կուտազը ներկայացրեց փոփոխվող կլիմայի և դրա արդյունքում տնտեսության վերափոխման հետ կապված հիմնախնդիրներն աշխարհում և այդ կոնտեքստում արհմիությունների և հասարակական կազմակերպությունների վարած քաղաքականությունը։ Իսկ Բորիս Պլացցին պատմեց, թե ինչպես են գլոբալ առևտրային ու հարկային ռեժիմները, այդ թվում տարբեր գերտերություններում վարվող քաղաքականություններն ազդում տնտեսության, կանաչ օրակարգի ու աշխատողների վրա։ Ըստ այդմ շեշտեց աշխատողների գլոբալ համայնքի միովորումն ու համերաշխությունը անդրազգային քաղաքականության վրա հակազդելու համար։ Իսկ Նատաշա Սերգյուն ներկայացրեց անդրազգային կորպորացիաների բարեվարքությունը կարգավորող ֆրանսիական և եվրապական օրենքները և դրանց հիման վրա գործող իրավական գործիքները։ ՀԱՄԿ-ի իրավաբան Աննա Բարիկյանն էլ խոսեց արդար անցման (just transition) մասին Հայաստանի համատեսքտում։

Անահիտ Ասատրյանը կարևորեց նման քննարկումները և հույս հայտնեց, որ այն սկիզբ կդնի Հայաստանում ևս կարևոր թեմաների շուրջ արհմիության կողմից քաղաքականություններին զարկ տալուն։