Մարտի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Խորհրդի թիվ 2 տարեկան նիստը։
Խորհրդի անդամներին ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց 2024 թվականի ընթացքում իր կատարած աշխատանքը, ինչպես նաև անդամ կազմակերպությունների անդամակցության թվաքանակների և կոլեկտիվ բանակցություների ու այլ վիճակագրական տվյալները։
Խորհուրդը հաստատեց ճյուղային արհմիության 2024 թվականի բյուջեի կատարողականն ու ֆինանսական արդյունքները։ Հաստատվեցին ճյուղային արհմիության նախագահության նոր աշխատակարգը և երիտասարադական Խորհրդի նոր կանոնակարգը։ Քննարկվեցին այլ ընթացիկ հարցեր։













