2022թ․ հունվարի 21-ին Երևան քաղաքում հրավիրվեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Խորհրդի թիվ 4 տարեկան նիստը։
Նիստի ընթացքում արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց 2022թ․ ընթացքում իր կատարած աշխատանքը։
Ներկայացվեց արհմիության բյուջեի կատարողականը։
Խորհուրդը որոշում ընդունեց սույն թվականի փետրվարի 23-ին հրավիրել արհմիության 8-րդ Համագումարը։ Համագումարի անցկացման հետ կապված Խորհուրդը մի շարք որոշումներ կայացրեց։ Մասնավորապես, հաստատվեց Համագումարի օրակարգը, որոշվեց ներկայացուցչական նորմը, քննարկվեց 2023-2027թթ․ Ճյուղային արհմիության գործողությունների Ծրագրի նախագիծը և այլն։
Խորհրդի նիատի ընթացքում հանձվեցին նաև պարգևներ։
Նոյեմբերյանի տարածքի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների միության նախագահ Սուսամբար Աղաբաբյանին հանձնվեց ՀԱՄԿ-ի պատվոգիրը՝ երկարամյա ու ակտիվ արհմիութենական գործունեության համար։
Հայաստանի պատմության թանգարանի աշխատողների արհմիության նախագահ Մարետա Կիրակոսյանը պարգևատրվեց ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով՝ Հայաստանի արհմիութենական շարժման մեջ ներդրած զգալի ավանդի համար։






