EPSU ՏԻՄ-երի հանձնաժողովում քննարկվեց սոցիալական երկխոսությունը

EPSU ՏԻՄ-երի հանձնաժողովում քննարկվեց սոցիալական երկխոսությունը

2025թ փետրվարի 27-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության* (EPSU) Տեղական ինքնակառավարման մարմինների մշտական հանձնաժողովի նիստը, որին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունից մասնակցեց Արսեն Իգիթյանը։

Նիստին քննարկվեց հանձնաժողովի աշխատանքի 5-ամյա ծրագիրը, որն առաջարկել էր EPSU Համագումարը։ Մասնավորապես, որոշվեց, որ EPSU-ի կողմից պարբերաբար կազմակերպվող Համաեվրոպական Կոնֆերանսներին այսուհետ ավելի շատ ներկայացված լինեն արևելյան եվրոպայի և կենտրոնական Aսիայի արհմիությունները։ Որոշվեց հատուկ ուշադրության կենտրոնում պահել նաև աշխարհում աճող աջականությունը և ռազմականացումը և դրանց կապը ՏԻՄ-երի հետ, քանի որ աջական կառավարություններն առաջին հերթին հարվածում են հենց համայնքներին՝ կրճատելով համայքային ծառայողներին ու համայնքային ֆինասնավորումը։

EPSU Օրգանայզինգի մասնագետ Ագնեշկա Գինարարուն ներկայացրեց EPSU-ի կողմից տարվող օրգանայզինգի աշխատանքների հաշվետվությունը, նշելով, որ այն հիմնականում արդյունքներ է տալիս և օրգանայզինգի թրեյնինգներ անցած EPSU անդամ կազմակերպություների մոտ այս կամ այն կերպով նկատվում է անդամների ավելացում կամ նրանց ակտիվության աճ։

Անդրադարձ կատարվեց Եվրամիության պետգնումների մասին Հրահանգում սպասվող փոփոխություններին, որի ժամանակ արհմիություներն առաջ են մղելու մի քանի դրույթներ՝ կապված պետգնումներում ընկերությունների ընտրության չափորոշիչներին։ 

Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի* (PSI) ՏԻՄ գծով աշխատակից Դարիա Չիբարիոն էլ ներկայացրեց արհմիությունների կողմից ՏԻՄ ոլորտում տարվող և սպասելիք աշխատանքներն ու միջոցառումների ցանկը։

Հանձնաժողովի զգալի մասը նվիրվեց փետրվարի 28-ին հրավիրված սոցիալական գոծընկերության նիստին, որին հանդիպելու և բանակցելու էին EPSU-ն, ԵՄ հանձնաժողովը և Հանայնքների ու տարածքների Եվրոպական Խորհուրդը (CEMR): Քննարկվեցին EPSU դիրքորոշումը և գործատուների հետ բանակցության եզրերը՝ մասնավորապես ընդունվելիք սոցիալական գործընկերության երկամյա ծրագրի վերաբերյալ։

Հանձնաժողովի անդամներն իրենց զորակցությունը հայտնեցին Գերմանիայում Ver-di արհմիության ցույցի ժամանակ տեռորիստական ակտի հետևանքով զոհվածներին ու վիրավորվածներին։

*Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը EPSU և PSI միջազգային արհմիությունների անդամ է։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading