Մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այդ կապակցությամբ մարտ ամսին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Ղուդրիաանը գրություն է հղել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին, խնդրելով պատմել, թե ինչպիսի սոցիալական և իրավական աջակցություն է ԵՄ-ն պատրաստվում ապահովել Հայաստանին՝ անարդյունավետ սոցիալական գործընկերության, համավարակի, ռազմական հեղաշրջման փորձերի, հետպատերազմյան զարգացումների և պատվաստումների ցածր մակարդակի պայմաններում։
Եվրամիության արտաքին հարաբերությունների վարչության տարածաշրջանային տնօրինությունից, ի պատասխան գրության, հայտնել են, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ԱՄԿ-ի հետ մեկտեղ ստորագրված “Արժանապատիվ աշխատանքի 2019-2023” ծրագրի իրականացմանը, ԵՄ-ն ընգծում է նաև Աշխատանքի տեսչության վերականգման գոևծընթացը և աջակցություն է տրամադրում ՀՀ օրենսդրական դաշտը ԱՄԿ կոնվենցիաներին համապատասխանեցնելու և սոցիալական գործընկերների կարողությունները զարգացնելու համար։ Գրության մեջ նաև նշվում է GSP+ համակարգի շրջանակներում Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում գործող արտոնությունների և համավարակի պայքարի համար ՀՀ-ին հատկացված ֆինանսական աջակցության մասին։