2023 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության 8-րդ Համագումարը։
Ճյուղային արհմիության անդամ կազմակերպություններից ընտրված Համագումարի 58 պատվիրակներից ներկա էին 53-ը։
Սոցիալական գործընկերներից մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վ․ Զարոյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հ․ Բալասանյանը, Էրեբունի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Ռ․ Խնկոյանը, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Հարությունյանը։
Հյուրերի կազմում էին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը, Սոլիդարիթի Սենթր հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Մարիամ Չիբուխչյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
Ճյուղային արհմիության 8-րդ Համագումարին ողջույնի խոսքեր էին հղել ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արայիկ Հայրապետյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Շուշան Պետրոսյանը, Կրթության և գիտության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Գրիգոր Ղարիբյանը, Թեթև արդյունաբերության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Սրապիոն Առաքելյանը, Կոմունալ-բնակարանային տնտեսության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Սեդա Հարությունյանը։


Համագումարի մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց նաև Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Ղուդրիաանը։
Մինչև օրակարգային հարցերին անցնելը Համագումարի պատվիրակները դիտեցին 5 տարվա աշխատանքներն ամփոփող տեսահոլովակ՝ պատրաստված ճյուղային արհմիության աշխատակազմի կողմից։
Ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը պատվիրակներին ներկայացրեց նախորդ հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքը, խոսեց արհմիության առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների մասին։ Անահիտ Ասատրյանի ելույթը հասանելի է այստեղ։
Հնչեցին այլ ելույթներ։ Խոսքով հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ Վիճակագրական կոմիտեի աշխատողների արհմիության անունից ելույթ ունեցավ Նարե Դավթյանը, իսկ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի անունից՝ Լիանա Բադալյանը։ Ճյուղային արհմիության գլխավոր հաշվապահ Ռուբեն Օհանջանյանը Համագումարի մասնակիցներին ներկայացրեց ճյուղային արհմիության կողմից անցկացված սպորտային, ժամանցային և սոցիալական միջոցառումները։ Կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը տեղեկացրեց պատվիրակներին ՀՀ-ԵՄ CEPA Համաձայնագրի շրջանակում ստեղծված ՀՀ-ԵՄ քաղհասարակության հարթակի (որում ներկայացված են նաև արհմիության ներկայացուցիչներ) աշխատանքները։ Իսկ Ճյուղային արհմիության երիտասարդական խորհրդի անդամ Մարինե Ստեփանյանը ներկայացրեց Ճյուղային միության երիտասարդական խորհրդի աշխատանքը։
Համագումարը հավանություն տվեց ճյուղային արհմիության Խորհրդի նախորդ հինգ տարվա աշխատանքներին
Ճյուղային միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արման Մկրտչյանը ամփոփեց Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքը։
Համագումարի պատվիրակներին ողջունեցին Էրեբունի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ կատարելով Սայաթ-Նովայի պարային ներկայացումը։

Համագումարը հաստատեց Ճյուղային արհմիության 2023-2027 թթ. գործունեության ծրագիրը (հիմնական ուղղությունները)։ Այն հասանելի է այստեղ։
Հաստատվեց նաև ճյուղային արհմիության Խորհրդի կազմը և ընտրվեց Վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը։
Անահիտ Ասատրյանն ընտրվեց Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ։
Համագումարը ընդունեց հայտարարություններ կապված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծի և Արցախի շրջափակման հետ։
Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ հայտարարությունը հասանելի է այստեղ:
Արցախի շրջափակման վերաբերյալ հայտարարությունը հասանելի է այստեղ։
Պատվիրակներն իրենց համերաշխությունը հայտնեցին Միացյալ Թագավորության արհմիություններին՝ կապված ՄԹ օրենսդրի կողմից գործադուլի իրավունքը սահմանափակելու փորձերի հետ։




























Pingback: Համագումարի հայտարարությունը Արցախի շրջափակման վերաբերյալ
Pingback: Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներ - Հայտարարություն