Երիտասարդական սեմինար՝ “Արհմիութենական այբուբեն” թեմայով

Երիտասարդական սեմինար՝ “Արհմիութենական այբուբեն” թեմայով

“Սոլիդարիթի Սենթր” ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-12-ը Ծաղկաձոր քաղաքի «էլեգանտ» հյուրանոցում կազմակերպեց «Արհմիութենական այբուբեն» թեմայով ուսուցողական սեմինար՝ երիտասարդ արհմիութենականների համար։ Սեմինարի ընթացքում պետական համակարգի երիտասարդ աշխատողները սովորեցին արհմիության նպատակների, սկզբունքների, խնդիրների, գործիքների մասին, քննարկեցին արհմիությունների ներկայիս և պոտենցիալ գործողությունները։

%d