ՀԱՄԿ-ը նոր փուլ է թևակոխում․ 5-րդ Համագումարի արդյունքները

ՀԱՄԿ-ը նոր փուլ է թևակոխում․ 5-րդ Համագումարի արդյունքները

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կողմից պատվիրակված ներկայացուցիչները 2022թ․ հոկտեմբերի 7-ին մասնակցեցին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հաշվետու-ընտրական 5-րդ Համագումարին։

Ժողովրդավար ընտրությունների արդյունքում և արդար պայքարում ՀԱՄԿ-ի նախագահ ընտրվեց էլեն Մանասերյանը։

Սրտանց շնորհավորում ենք Էլեն Մանասերյանին՝ մաղթելով ամենայն հաջողություն ստանձնած պաշտոնում։

Փոփոխություններ տեղի ունեցան նաև տեղակալների կազմում։ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ ընտրվեցին Բորիս Խարատյանը և Տիրուհի Նազարեթյանը։

Հայաստանի աշխատողների խոշորագույն ներկայացուցչական կառույցը նոր փուլ է թևակոխում։

Համոզված ենք, որ տնտեսական ու հումանիտար ճգնաժամերով լի այս ժամանակաշրջանում այն արդյունավետ կաշխատի ի նպաստ մեր բոլորի իրավունքների ու շահերի առաջախաղացման։

Հ․Գ․ լուսանկարը արված է 2018 թվականին։

%d bloggers like this: