Փետրվարի 17-ից 19-ը Ծաղկաձորի “Կեչառիս Ռեզորթ” հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) սոցիալ-տնտեսական, աշխատանքի պաշտպանության և էկոլոգիայի հարցերով հանձնաժողովի առաջին նիստը, որը համադրվեց նաև Սոլիդարիթի Սենթր կազմակերպության աջակցությամբ հանձնաժողովի անդամների համար կազմակերպված սեմինարով։
Նիստին մասնակցում էր հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։
Սեմինարի ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական վիճակը, աշխատաշուկայի հետ կապված խնդիրներն ու վիճակագրությունը, Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաները, ինչպես նաև Եվրոպական վերանայված սոցիալական Խարտիայի դրույթները։
Այնուհետև հրավիրվեց հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի արդյունքներով հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արմեն Ահարոնյանը (Էլեկտրաարհմիություն)։ Հանձնաժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արմեն Մանուկյանը (Լեռնագործների, մետալուրգների և
ոսկերիչների ճյուղային արհմիություն), Արսեն Իգիթյանը (Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն) և Արփինե Մովսիսյանը (Արդյունաբերության աշխատողների ճյուղային արհմիություն)։
Նիստի ընթացքում մշակվեց հանձնաժողովի գալիք տարվա գործողությունների ծրագիրը։

