Քննարկում “Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով”

Քննարկում “Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով”

Հունիսի 18-ին տեղի ունեցավ “Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնության և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի կողմից կազմակերպված հերթական հանդիպումը, որոնց ընթացքում ներկայացվում են ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման արդյունքներ։ Միջոցառումն արդեն չորրորդն էր միտված էր ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների, տարբեր կառույցների և հայաստանյան քաղաքացիական հասարակության գործընկերների ուշադրությանը ներկայացնելու մշտադիտարկման արդյունքները և զարգացնելու կառուցողական ու արդյունավետ քննարկում։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունից հանդիպմանը ներկա է արհմիության ներկայացուցիչ և ՀԸԳՀ քաղհասարակության հարթակի անդամ Արսեն Իգիթյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, դրա վերաբերյալ քաղհասարակության դիրքորոշումը։
Արհմիության ներկայացուցիչները նույնպես հայտնեցին իրենց դիրքորոշումը, օրենսդրական նախագծի վերաբերյալ։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading