Աշխատանքային հիմնարար իրավունքները համալրվեցին

Աշխատանքային հիմնարար իրավունքները համալրվեցին

Հունիսի 11-ին ավարտվեց 110-րդ Աշխատանքի միջազգային կոնֆերանսը, որը ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) բարձրագույն ղեկավար մարմինն է։ Նստաշրջանն այս տարի պատմական էր, քանի որ դրա արդյունքում Աշխատանքի անվտանգությունն ու առողջությունն ընդգրկվեցին աշխատանքային իրավունքների հիմնարար սկզբունքների ցանկում։ Այս կարևոր իրադարձությունը նշանակում է, որ բոլոր անդամ պետությունները, անկախ նրանից վավերացրել են համապատասխան կոնվենցիաները, թե ոչ, պարտավոր են լինելու ապահովել և կատարել աշխատանքի անվտանգության և առողջության հիմնարար իրավունքը։

Մինչ այժմ աշխատանքային միջավայրում հիմնարար սկզբունքներն ու իրավունքները ներառում էին հետևյալ տեսակները՝

  • Միավորման ազատություն և կոլեկտիվ բանակցության իրավունք
  • Հարկադիր աշխատանքի վերացում
  • Մանկական աշխատանքի արգելք
  • Աշխատանքում և աշխատանքային բնագավառում խտրականության բացառում

Կոնֆերանսի որոշումը նշանակում է, որ այսուհետ ցանկին ավելացավ աշխատավայրում անվտանգության և առողջության հինգերորդ հիմնարար իրավունքը:

Աշխատանքային բնագավառում հիմնարար սկզբունքներն ու իրավունքներն ընդունվել են 1998 թվականին ԱՄԿ համապատասխան հռչակագրով:

Համաձայն այդ Հռչակագրի՝ ԱՄԿ անդամ բոլոր պետությունները, անկախ իրենց տնտեսական զարգացման մակարդակից, պարտավոր են կատարել և պահանել այդ իրավունքներնո ւ սկզբունքները, նույնիսկ եթե համապատասխան կոնվենցիաները դեռևս վավերացված չեն: Հիմնարար սկզբունքներից յուրաքանչյուրի հետ կապված մշակված են կոնվենցիաներ, որոնք նույնպես հիմնարար են համարվում: Այժմ հիմնարար կոնվենցիաների ցանկը համալրեցին ևս երկուսը՝ Աշխատանքի անվտանգության և առողջության թիվ 155 կոնվենցիան և Աշխատանքի անվտանգության և առողջության առաջխաղացման իրավական շրջանակների մասին թիվ 187 կոնվենցիան:

Հայաստանի Հանրապետությունը նշված կոնվենցիաները չի վավերացրել: ԱՄԿ այս պատմական որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա կովենցիաները վավերացնելու համար, բայց և այնպես, պետությունները պարտավորված կլինեն պահպանել նշված սկզբունքերն անկախ վավերացումից:

Կոնֆերանսի ընթացքում ընդունվեցին նաև եզրակացություններ, որոնք ներառում են սոցիալական և համերաշխ տնտեսության վերաբերյալ կարևոր սահմանումներ, ինչպես նաև արժանապատիվ աշխատանքի համատեքստում տնտեսության ամրապնդման հետ կապված ռեկոմենդացիաներ:

Աշխատանքային ստանդարտների կիրառման կոմիտեն, որը ԱՄԿ ստանդարտների կիրառման հիմնական վերահսկող մարմինն է, քննեց աշխարհից ստացված իրավունքների խախտումների և խոշտագոմերի 22 առավել ծանր դեպքեր՝ մասնավորապես Մյանմայից, Ղազախստանից և Բելառուսից:

%d bloggers like this: