ՀԱՄԿ-ի ուսումնական կենտրոնի առաջարկով Solidarity Center կազմակերպության հայաստանյան գրասենյակը կազմակերպել է արհմիութենական դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ (Training of Trainers – T.O.T), որոնց մասնակցում են Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչներ Մարինե Մկրտչյանը և Անժելա Ստեփանյանը։
Դասընթացները կազմված են երեք փուլից։
Մասնակիցները ձեռք են բերելու արդյունավետ դասավանդման հմտություններ, ստանալու են պրակտիկ կիրառման և փորձի փոխանակման հնարավորություն, ծանոթանալու են աշխատանքային օրենսդրությանը, սպասվող փոփոխություններին, հիմնական աշխատանքային ստանդարտներին, հնարավորություն են ունենալու գործնականում կիրառելու իրենց ստացած գիտելիքները՝ վարելով դասընթացներ իրենց աշխատավայրերում կամ իրենց ոլորտի աշխատակիցների համար, ներկայացնելով հիմնական աշխատանքային իրավունքները, իրավունքների պաշտպանության ոլորտում արհմիությունների դերը։






