Աշխատանքի անվատանգության և առողջության համաշխարահային օր

Աշխատանքի անվատանգության և առողջության համաշխարահային օր

Ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության և առողջության համաշխարհային օրն է, որը հռչակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից 2003 թվականին։

Առավելապես համավարակների ու պատերազմների ժամանակաշրջանում, կառավարությունների, աշխատողների, գործատուների և հանրային առողջապահության օղակների իմաստալից համագործակցությամբ մշակված աշխատանքային անվտանգության ու առողջության ամուր համակարգերը չափազանց կարևոր են աշխատողների կյանքն ու առողջությունը պատշաճ պաշտպանելու համար։

Եվրոպայի արհմիութենական ինստիտուտի գնահատականներով՝ 2020-ից 2029 թվականների ընթացքում միայն Եվրոպայի աշխատավայրերում կգրանցվի 27041 մահ, եթե հանրային քաղաքականության փոփոխություններ չլինեն։ Իսկ Եվրոպայի արհմիությունների կոնֆեդերացիայի (ETUC) ուսումնասիրության համաձայն՝ Եվրոպական տարածաշրջանում կես միլիոնով ավելի քիչ աշխատանքի տեսչական զննումներ են կատարվում, քան տասնամյակ առաջ։

ETUC գլխավոր քարտուղարի տեղaկալ Քլաուս-Միքաել Շտալի խոսքով՝ “Ոչ ոք չպետք է տնից դուրս գա, վախենալով, որ հնարավոր է աշխատանքից չի վերադառնա իր ընտանիքի մոտ։ Սակայն շատ աշխատողների համար իրողությունն այլ է եկամտի հետևից ընկնող անպատասխանատու գործատուների և անվտանգությունն ու տեսչությունները չհարգող քաղաքական գործիչների պատճառով։ Ամեն տարի հազարավոր աշխատողներ կորցնում են իրենց կյանքը շինհրապարակներում, գործարաններում և այլ աշխատավայրերում։ Միլիոնավոր մարդիկ մահանում են նաև աշխատանքում քաղցկեղ առաջացնող նյութերի հետ գործ ունենալուց։”

Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը, մինչ օրս, ցավոք չի վավերացրել Աշխատանքի անվտանգության և աշխատավայրում առողջության մասին ԱՄԿ թիվ 155 կոնվենցիան։

%d bloggers like this: