Անահիտ Ասատրյանը դիմել է քաղաքապետին՝ առաջարկելով ընդունել առողջության և անվտանգության ներքին իրավական ակտ

Անահիտ Ասատրյանը դիմել է քաղաքապետին՝ առաջարկելով ընդունել առողջության և անվտանգության ներքին իրավական ակտ

2020թ. մարտի 20-ին Պարետի № Ց/17-2020 ցուցումով ՀՀ կազմկակերպություններին իրազեկվել էր Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալուղեցույցի մասին։ Հաշվի առնելով նաև, որ Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այլ կազմակերպություններից ստացել ենք ահազանգեր այն մասին, որ միշտ չեն պահպանվում սանիտարահամաճարակային նորմերը, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Ասատրյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով ընդունել ներքին իրավական ակտ՝ կապված աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության հետ։

Գրությունն ամբողջությամբ՝ այստեղ։

%d bloggers like this: