Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների աշխատողների արհմիության անդամ կազմակերպությունների մի շարք երիտասարդներ, այլ ճյուղային միությունների երիտասարդների հետ միասին մասնակցեցին Սոլիդարիթի Սենթր հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանդիպում-զրույցին, որտեղ միջազգային փորձագետ, Կանադայի Բրիթիշ Քըլամբիա նահանգի հանրային ծառայողների արհմիության ներկայացուցիչ Ջեֆրի Ֆոքսի հետ զրուցեցին մի շարք թեմաների շուրջ։ Քննարկվեցին արհմիությունների նպատակները, արժեքները, գործունեության հիմնական սկզբունքները, կոլեկտիվ բանակցությունների հետ կապված թեմաներ, երիտասարդներին ներկայացվեց նաև արհմիութենական միջազգային փորձը։
Հանդիպումներն ունեն շարունակական բնույթ։