Անցկացվեց սեղանի թենիսի հերթական մրցաշարը պետական հիմնարկների արհմիությունների միջև

Անցկացվեց սեղանի թենիսի հերթական մրցաշարը պետական հիմնարկների արհմիությունների միջև

2021թ․ դեկտեմբերի 19-ին անցկացվեց Հայաստանի պետհիմնարկերի, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության սեղանի թենիսի հերթական մրցաշարը՝ նվիրված արհմիության 90-ամյակին։

Մրցեցին 9 արհեստակցական կազմակերպությունների թիմեր։

Թիմային մրցաշարի հաղթող ճանաչվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արհմիության թիմը՝ արժանանալով պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության գավաթին։Երկրորդ և երրորդ տեղը համապատասխանաբար զբաղեցրեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան և Կադաստրի կոմիտեի արհմիությունների թիմերը։

Անհատական հաշվով լավագույն խաղացող ճանաչվեց Մանուկ Խարատյանը Կադաստրի կոմիտեի արհմիության թիմից։Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրեցին համապատասխանաբար Ալլա Շախկուլյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Ներսես Մանուչարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիություններից։

%d