Դեկտեմբերի 14-16-ը Ծաղկաձորում Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպվեց վեբինար-քննարկում աշխատողների վրա COVID19 համավարակի և 2020 թ․ ճգնաժամերի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ՝ ՀԱՄԿ անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակից Արսեն Իգիթյանը ներկայացրեց տնտեսության տարբեր ճյուղերի աշխատողների իրավունքների վրա COVID-19-ի ազդեցության, ինչպես նաև ճգնաժամի պայմաններում արհմիությունների խնդիրների վերաբերյալ հետազոտության արդյունքները։



