Կրկին անգամ դիմել ենք Ազգային Ժողովի նախագահին, ԱԺ մշտական հանձնաժողովներին ու ԱԺ խմբակցություններին, խնդրելով չքվեարկել Ճրագալույցը որպես պետական տոն վերացնող օրենսդրական նախագծի օգտին։
Գրության մեջ նշվում է հետևյալը․
———————————————————————
ՀՀ Ազգային Ժողովի հարգելի նախագահ,
ԱԺ մշտական հանձնաժողովների հարգելի նախագահներ,
ԱԺ հարգելի պատգամավորներ
Կրկին անգամ դիմում ենք Ձեզ ««ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագծի վերաբերյալ։
Խորհրդային տարիներին, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից վարվել է հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի մշակութային ու կրոնական ինքնության ոչնչացման համակարգային քաղաքականություն, որի շրջանակներում Ծննդյան տոները, նախածննդյան և հետծննդյան օրերի հետ միասին հեռացվել էին հանրային տոների շարքից։
Անկախացած Հայաստանի Հանրապետությունում մոտ 12 տարի է, ինչ Ծննդյան տոները՝ Ճրագալույցը, Սուրբ Ծնունդը ու Մեռելոցը հռչակվել են պետական տոն՝ պետության մշակութային, կրոնական ու կենցաղային ինքնությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու նպատակով։
Առաջարկվող նախագծով վերացվում է Քրիստոնեության Տաղավար տոներից կարևորագույնի՝ Սուրբ Ծննդյան տոնի ամբողջականությունը․ Ճրագալույցը դադարում է լինել պետական տոն։ Խնդրում ենք Ձեզ չգնալ նման փոփոխության և կողմ չքվեարկել այդ նախագծին։
Նախագիծն ընդունելու դեպքում Հայաստանը կդառնա աշխարհի միակ քրիստոնեական երկիրը, որտեղ Ճրագալույցը չի լինի պետական տոն և ոչ աշխատանքային օր։
Հետևյալ հղումով՝ https://bit.ly/31HVuQc կարող եք ծանոթանալ նաև մեր ավելի վաղ տարածած մամլո հաղորդագրությանը։