ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2021թ․ ապրիլից։ Պատվաստման տեմպերը, սակայն, մտահոգիչ են։ 2021թ․ սեպտեմբերի սկզբի դրությամբ կատարվել է 293 955 պատվաստում։ Չնայած հայտնի չէ, թե պատվաստվածներից քանիսն են ՀՀ բնակիչներ կամ ՀՀ քաղաքացիներ, փաստորեն, լիարժեք պատվաստում ստացել է բնակչությանը առավելագունը 3․5%-ը։ Նշված ցուցանիշներով Հայաստանը 200 պետություններից գտնվում է 167-րդ հորիզոնականում։
Միաժամանակ, Առողջապահության նախարարի կողմից առանց սոցիալական երկխոսության տրվել է հրաման՝ չպատվաստված աշխատողների համար իրենց հաշվին ՊՇՌ թեստավորում անցնելու պարտավորության մասին։ Հետագայում փորձ է արվել Աշխատանքային օրենսգրքում խնդրահարույց փոփոխություններ կատարել՝ օրինականացնելու նշված հրամանը։ Քանի որ այդպիսի միջոցները էքստրեմալ են և սովորոբար, միջազգային պրակտիկայու,մ ՊՇՌ թեստավորման պարտադրանքը կրառվում է միայն բոլոր այլ տիպի պատվաստման միջոցառումները կիրառելուց հետո, որոշեցինք Կառավարությունից հետաքրքրվել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել հանրության պատվաստման գործընթացի խթանման համար։ Կառավարությանն ուղարկեցինք համապատասխան հարցում։
Առողջապահության նախարարության կողմից ստացված պատասխանից կարելի է եզրակացնել, որ պատվաստման խթանման միջոցառումներ չեն իրականացվել։ Նախարարությունը նշում է միայն իրազեկման և լուսաբանման աշխատանքների մասին՝ իրազեկման նյութերի ու պաստառների տարածում, սոցիալական ցանցերով, հեռուստատեսությամբ և ռադիոյով հրապարակումների ու հոլովակների տարածքում, SMS հաղորդագրությունների տարածում, մամլո ասուլիսների կազմակերպում։ Հատկանշական է, որ գրության մեջ, որպես խթանման միջոցառում նշվում է չպատվաստված աշխատողներին 14-օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի մասին ԱՆ որոշումը։