Սեպտեմբերի 4-ին Ծաղկաձորի «Գրողների տուն» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության Խորհրդի անդամների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արհմիությունների ներկայիս մարտահրավերները, ոլորտի հետ կապված վերջին օրենսդրական նախաձեռնությունները և դրանց ազդեցությունը աշխատողների վրա։
Ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց դրա հետ կապված արհմիության կողմից ձեռնարկվող միջոցառումերը, ինչպես նաև սոցիալական երկխոսության վերաբերյալ իրավիճակը։
Ճյուղային արհմիության անդամ կազմակերպությունների ղեկավարներն էլ ներկայացրեցին իրենց խնդիրները․մասնակիցները փոխանակվեցին մտքերով, խոսեցին հետագա անելիքների մասին։ Խորհրդի անդամները հանդես եկան հայտարարությամբ, որը ներկայացված է այստեղ։