Ապրիլի 28-ը՝ Աշխատողների հիշատակի միջազգային օր

Ապրիլի 28-ը՝ Աշխատողների հիշատակի միջազգային օր

Ապրիլի 28-ը նշվում է որպես Աշխատողների հիշատակի միջազգային օր: Օր, երբ արհմիություններն ու աշխատողները հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր կորցրել են կյանքը իրենց աշխատանքի պատճառով: Այս տարի այդ օրն առավել քան նշանակալի է, քանի որ հիշատակվում են բոլոր նրանք, որոնք կորցրել են կյանքը աշխատավայրում Կորոնավիրուսով վարակվելու պատճառով:

Այն պահին, երբ ողջ աշխարհը այս աննախադեպ ճգնաժամի պատճառով մեկուսացման մեջ է գտնվում, հանրային ծառայությունների աշխատողներն են վտանգելով կյանքն առաջնագծում ապահովում կենսական նշանակություն ունեցող ծառայությունների բնականոն աշխատանքը:

Ապրիլի 28-ը ոչ միայն հիշատակի, բայց նաև պայքարի օր է՝ հանուն աշխատողների, որոնց անվտանգությունն ու առողջությունը վտանգի տակ է: Ցավոք, գրեթե ամենուր, ոչ միայն բուժաշխատողները, բայց նաև աղբահանության, փրկարար ծառայությունների, բանտերի աշխատողները, հավաքարարները և այլոք չունեն բավարար քանակով անձնական պաշտպանիչ միջոցներ: Այս աշխատողներին միայն շնորհակալ լինելն ու ծափահարելը խնդիրը չի լուծելու, հարկավոր է, որ բոլոր օրենքները, չափանիշներն ու  կոլեկտիվ պայմանագրերն ամբողջական կիրառություն ունենան:
Եվրապայի հանրային ծառայոթյունների արհմիությունը նաև կոչ է անում անհապաղ ընդունել COVID-19-ը՝ որպես մասնագիտական հիվանդություն:

%d bloggers like this: