ԱՊՐԻԼԻ 7-Ը ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

ԱՊՐԻԼԻ 7-Ը ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Այս տարի այն անցնում է COVID-19-ով պայմանավորված հսկայական ճգնաժամի ներքո: Պանդեմիան բացահայտեց, որ առողջապահական համակարգը գտնվում է խոցելի, ոչ լիարժեք ֆինանսավորված, հաճախ անմխիթար վիճակում։

Հանրապետությունում երկար տարիների ընթացքում հաստատված կոռուպցիան, իշխանության ու բիզնեսի սերտաճումը և համատարած մասնավորեցումը բերել է նրան, որ առողջապահական ու սոցիալական ծառայության համակարգերը փլուզվել են և վերածվել շահույթ հետապնդող գործունեության։ Բուժհաստատություններից շատերը չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին, իսկ տարրական բժշկական ծառայությունները հանրության մեծ մասի համար մնում են ոչ մատչելի։

Այնինչ այսօր՝ պանդեմիայի արտակարգ իրավիճակում, բոլոր խնդիրների լուծումը հիմնականում բարդվելու է հենց առողջապահական և սոցիալական աշխատողների ուսերին։

Հույս ունենք, որ ճգնաժամի ավարտից հետո գոնե փոխվելու է իշխանության վերաբերմունքը հիմնական հանրային ծառայություններին, որոնք պահանջում են ֆինանսավորման նոր մոտեցումներ։

Հուսով ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ունենալու ենք համապարփակ պարտադիր առողջապահության ապահովագրություն, ինչպես բոլոր քաղաքակիրթ հասարակություններում։

%d bloggers like this: