Կայացավ պետհիմնարկների աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի (ԱՄՖ) խորհրդի նիստը, դեկտեմբեր 19, 2019

Կայացավ պետհիմնարկների աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի (ԱՄՖ) խորհրդի նիստը, դեկտեմբեր 19, 2019

2019 թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ պետհիմնարկմների աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի (ԱՄՖ, МФП) խորհրդի նիստը: Հայաստանի պետհինարկների աշխատողների ճյուղային արհմիությունից նիստին մասնակցում էին ԱՄՖ խորհրդի անդամ Անահիտ Ասատրյանը և ԱՄՖ վերստուգիչ հանձաժողովի նախագահ Ռուբեն Օհանջանյանը:

Նիստի օրակարգային հարցերում քննարկվեցին ֆեդերացիայի անդամ արհմիությունների գործունեության խնդիրները, խոսվեց “Մինիմալ աշխատավարձը՝ ոչ պակաս, քան նվազագույն կենսապահովման շեմը” համերաշխության արշավի մասին, ամփոփվեց ԱՄՖ անցնող տարվա շախատանքը:

Նիստին ընդունվեց նաև ֆեդերացիայի հաջորդ տարվա աշխատանքային պլանը և ծախսերի նախահաշիվը: Քննարկվեցին անդամ-կազմակերպությունների անդամավճարների հետ կապված հարցեր:

%d bloggers like this: