Դեկտեմբերի 11-ից 13-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպվեց ուսուցողական սեմինար՝ Հարավային կովկասի երկրների արհմիությունների ղեկավարների և իրավաբանների համար:
Սեմինարի նպատակն էր մանրամասն ծանոթացնել մասնակիցներին միջազգային աշխատանքային նորմերի ու ստանդարտների կիրառման, ինչպես նաև ԱՄԿ վերահսկողական մեխանիզմների հետ: Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին արհմիության ղեկավարներ և իրավաբաններ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Հայաստանից, ի թիվս այլոց, սեմինարին ներկա էր պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Այս տեսակ ուսուցողական միջոցառումների նպատակն է մասնակիցներին զինել համապատասխան գիտելիքներով՝ կապված միջազգային աշխատանքային նորմերի ու ԱՄԿ իրավաբանական մեխանիզմների հետ, որպեսզի արհմիություններն իրենց պետություններում ավելի արդյունավետ կարողանան համագործակցել կառավարությունների հետ՝ ազգային օրենսդրությունները աշխատանքի միջազգային իրավունքին համապատասխանեցնելու ուղղությամբ: