Հոկտեմբերի 6-ին Հայաստանի պետհիմնարիների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիությունը կազմակերպեց սեղանի թենիսի թիմային հերթական մրցաշարը՝ անդամ արհեստակցական կազմակերպությունների միջև: Մրցույթը տեղի ունեցավ մայրաքաղաքի «Սպարտակ» սպորտային ակումբում: Այս տարի այն նվիրված էր Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների համաշխարհային օրվան, ինչի մասին մեկնարկից առաջ հայտարարեց նաև հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Մրցույթին մասնակցում էին 9 թիմ՝
- ՀՀ կադաստրի պետական կոմիտեից,
- Խարբերդի մասնագիտացված մանկատնից,
- ՀՀ վիճակագրական կոմիտեից,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեից
- Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավարի աշխատակազմից
- Շենգավիթ վ/շ ղեկավարի աշխատակազմից
- ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեից
- Երևանի քաղաքապետարանից
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
Մրցույթի արդյունքներով առաջին հորիզոնականը իրար միջև կիսեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի թիմերը, և արժանացան ոսկե մեդալի: Իսկ անհատական հաշվով լավագույն խաղացող ճանաչվեց Մանուկ Խարատյանը՝ ՀՀ կադաստրի կոմիտեից:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի թիմը արժանացավ բրոնզե մեդալի:
Առաջնությանը մասնակցած բոլոր թիմերը պարգևատրվեցին մասնակցության դիպլոմներով:
Մրցանակները հանձնեց ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի առաջին չեմպիոն, սպորտի վաստակավոր գործիչ` Ֆելիքս Սարգսյանը։ Շնորհավորում ենք բոլորին:
