Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության սեղանի թենիսի թիմային առաջնությունը: Մրցեցին պետական և համայնքային կազմակերպությունների թիմերը։
Առաջնությունը նվիրված էր Տեղական ինքնակառավարման օրվան, որը նշվում է նոյեմբերի 10-ին։
Թիմային մրցաշարի հաղթող ճանաչվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արհմիության թիմը՝ արժանանալով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության գավաթին։
Երկրորդ և երրորդ տեղը համապատասխանաբար զբաղեցրեցին Կադաստրի կոմիտեի և Վարչապետի աշխատակազմի արհմիությունների թիմերը։
Անհատական հաշվով լավագույն խաղացող ճանաչվեց Մանուկ Խարատյանը Կադաստրի կոմիտեի արհմիության թիմից։
Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրեցին համապատասխանաբար Ալլա Շախկուլյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Դավիթ Գրիգորյանը Վարչապետի աշխատակազմի արհմիություններից։
Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին՝ արհմիութենական համերաշխություն ցուցաբերելու համար։
Շնորհակալություն ենք հայտնում նաև հրավիրված թիմերին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Հրազդանի համայնքապետարանի թիմերին։






































































