Անահիտ Ասատրյան

ՃՀՄ նախագահ

Անահիտ Ասատրյանը ծնվել է 1965 թ․ Երևան քաղաքում։

1982թ․ ավարտել է Երևանի  Չկալովի անվան թիվ 30 դպրոցը։

​1987թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի բաժինը՝ ստանալով ռադիոֆիզիկոսի որակավորում։

​2014թ․ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին-տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավաբանի որակավորում։

1987 – 1997 թ․ աշխատել է «Ավիահամալիր» ԲԲԸ՝ որպես ինժեներ։

1997-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

2004թ․-ից աշխատում է Հայաստանի պետհիմնարկների ճյուղային հանրապետական արհմիությունում․

2004 -ից՝ որպես աշխատանքի պաշտպանության մասնագետ
2007 -ից՝ որպես աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ
2008 -ին ընտրվել է ճյուղային արհմիության նախագահության անդամ
2013 -ին ընտրվել է ճյուղային արհմիության նախագահ

2013 -ից՝ ՀԱՄԿ-ի գործկոմի, ինչպես նաև Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ է։

Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի համաձայն գործող եռակողմ հանձնաժողովի անդամ է։

Մասնագիտական վերապատրաստում է անցել Աշխատանքի միջազգային կազմակերպության Տուրինի ուսումնական կենտրոնում, Մոսկվայի «Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների” ինստիտուտում, Մոլդովայի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքի ինստիտուտում,  մասնակցել է Աշխատանքի գլոբալ համալսարանի և Փենսիլվանիայի համալսարանի «Գլոբալ տնտեսությունում աշխատողների իրավունքները» համատեղ դասընթացներին։

Հեղինակ է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ մշակված չորս ուսումնական ձեռնարկների, համահեղինակ է Հայաստանի պետհիմնարկների արհմիության 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած «Հանուն արժանապատիվ կյանքի» գրքի։

Պարգևատրվել է ՀԱՄԿ-ի, Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի, Արհմիությունների համընդհանուր դաշնության պատվոգրերով, և ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով։

​​Ամուսնացած է, ունի երկու երեխա։