ՃՀՄ նախագահ
Անահիտ Ասատրյանը ծնվել է 1965 թ․ Երևան քաղաքում։
1982թ․ ավարտել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 դպրոցը։
1987թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի բաժինը՝ ստանալով ռադիոֆիզիկոսի որակավորում։
2014թ․ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին-տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավաբանի որակավորում։
1987 – 1997 թ․ աշխատել է «Ավիահամալիր» ԲԲԸ՝ որպես ինժեներ։
1997-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։
2004թ․-ից աշխատում է Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունում․
- 2004 -ից՝ որպես աշխատանքի պաշտպանության մասնագետ
- 2007 -ից՝ որպես աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ
- 2008 -ին ընտրվել է ճյուղային արհմիության նախագահության անդամ
- 2013 -ին ընտրվել է ճյուղային արհմիության նախագահ
2013 -ից՝ ՀԱՄԿ-ի գործկոմի և Խորհրդի անդամ է։
2019 թ․ հունվարից մինչև 2023 թ սեպտեմբեր եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ (Իմ Քայլը դաշինք)։
2019 թվականից ընտրվել է Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գործադիր կոմիտեի փոխարանող անդամ։
Հանդիսանում է նաև EPSU-ի տեղական ինքնակատավարման մշտական հանձնաժողովի, ինչպես նաև պետական ու եվրոպական կառավարման հանձնաժողովի անդամ։
2019-ից 2023 թթ․ հանդիսացել է Երևանի քաղաքի ավագանու անդամ (“Իմ Քայլը” խմբակցություն)։
Մասնագիտական վերապատրաստում է անցել Աշխատանքի միջազգային կազմակերպության Տուրինի ուսումնական կենտրոնում, Մոսկվայի “Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների” ինստիտուտում, Մոլդովայի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքի ինստիտուտում, մասնակցել է Աշխատանքի գլոբալ համալսարանի և Փենսիլվանիայի համալսարանի «Գլոբալ տնտեսությունում աշխատողների իրավունքները» համատեղ դասընթացներին։
Հեղինակ է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ մշակված չորս ուսումնական ձեռնարկների, համահեղինակ է Հայաստանի պետհիմնարկների արհմիության 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած «Հանուն արժանապատիվ կյանքի» գրքի։
Պարգևատրվել է ՀԱՄԿ-ի, Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի, Արհմիությունների համընդհանուր դաշնության պատվոգրերով, և ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
