2024թ փետրվարի 12-ին տեղի ունեցավ Երևանի քաղաքապետին կից խորհրդի նիստը, որի ընթացքում հանրային քննարկման դրվեց «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը, ինչպես նաև «Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» որոշման նախագիծը։
Երևանի քաղաքապետին կից Խորհրդի անդամ է նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։


