Մայիսի 14-ից 17-ը Երևանում հյուրընկալեցինք Լիտվայի պետական և բյուջետային հիմնարկների ճյուղային արհմիության պատվիրակությանը՝ ճյուղային արհմիության նախագահ Իռենա Պետրայտիենեյի գլխավորությամբ։
Փորձի փոխանակման եռօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ և քննարկումներ է ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության ակտիվի, ՀԱՄԿ-ի, պետական ու համայնքային ոլորտում անդամ կազմակերպությունների կոլեկտիվների ու ղեկավարությունների հետ։
Փոխանակման այցի շրջանակում Լիտվայի մեր գործընկերները հանդիպեցին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանի հետ: Ծանոթացան Կոնֆեդերացիայի գործունեությանը, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Երևանի քաղաքապետարանում և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ում պատվիրակությունը հանդիպեց Քաղաքապետարանի աշխատողների արհմիության նախագահ Լուսինե Սարգսյանի և արհմիության կոմիտեի ներկայացուցիչների հետ: Մտքերով փոխանակվեցին Հայաստանում և Լիտվայում արհմիությունների գործունեության, կոլեկտիվ բանակցությունների մասին, Լիտվայի մեր գործընկերները ներկայացրեցին Լիտվայում գործող կոլեկտիվ պայմանագիրը և դրա դրական ազդեցությունն արհմիության անդամների վրա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Լիտվայի պատվիրակությանն ընդունեց նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը և վարչության աշխատակիցներ: Հանդիպմանը մասնակցեց նաև նախարարության աշխատակազմի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Աշոտ Բարսեղյանը:
Քննարկվեցին երկու երկրներում սոցիալական երկխոսության հետ կապված օրենսդրությունն ու պրակտիկան:
Լիտվայի արհմիութենակաները հույս հայտնեցին, որ Հայաստանում ևս կօգտագործեն կոլեկտիվ պայմանագրերի ինստիտուտը՝ աշխատողների երաշխիքները բարելավելու համար:

Մեր գործընկերներն առիթ ունեցան ծանոթանալ նաև Հայաստանի մշակույթին և պատմությանը:












