EPSU պետական կառավարման մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեցին մի շարք հարցեր

EPSU պետական կառավարման մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեցին մի շարք հարցեր

Հոկտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայություների արհմիության (EPSU) Ազգային և եվրոպական պետական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցեց հանձնաժողովի անդամ Անահիտ Ասատրյանը։

Նիստի ընթացքում ընտրվեցին հանձնաժողովի համանախագահները, ընդունվեց հանձնաժողովի գործունեության հնգամյա ծրագիրը։ Քննարկվեցին աշխատանքային տեսչությունների դերը և ներկայացվեց որոշ երկրների արհմիությունների փորձը՝ աշխատանքային հարաբերությունների վերահսկողության վերաբերյալ։

Քննարկվեց նաև երրորդ կողմի բռնության (TVP — քաղաքացիների կողմից հանրային ծառայողների հանդեպ բռնության) վերաբերյալ ճյուղային կոլեկտիվ պայմանագրի բանակցությունների մասին ներկա խնդիրները և Եվրահանձնաժողովի հետ բանակակցային այլ գործընթացները։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading