Փետրվարի 26-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպային հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Տեղական ինքնակառավարման մշտական հանձաժողովի նիստը, որին մասնակցում էր Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Արսեն Իգիթյանը։
Նիստը սկսվեց ինտերակտիվ քննարկումից՝ մասնակիցների երկրներում աղբահանության աշխատողների խնդիրների, աղբահանության ոլորտում կոլեկտիվ պայմանագրերի, միավորման մակարդակի, ինչպես նաև մասնավորեցման և ապամասնավորեցման վերաբերյալ: Խնդիրների վերհանումը թույլ կտա EPSUին տարվա ընթացքում կազմակերպել թիրախային միջոցառումներ աղբահանության աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների հետ կապված:
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին համայնքային ոլորտում արտաքին բռնության ու թվայնացման հետ կապված կոլեկտիվ բանակցությունների ներկա իրավիճակը, ինչպես նաև օրգանայզինգի, հրշեջ ծառայությունների և այլ թեմաներ։




