EPSU միգրացիայի ցանցի առաջին հանդիպումը Միլանում

EPSU միգրացիայի ցանցի առաջին հանդիպումը Միլանում

Մայիսի 19-20-ը Միլան քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) և Իտալիայի հանրային հատվածի արհմիության (FP CGIL) համատեղ միջոցառումը, որին մասնակցեցին եվրոպական տարածաշրջանի 15 պետությունների ավելի քան 40 արհմիութենականներ՝ քննարկելու սպասվող ԵՄ Վերադարձի կարգավորումը (Return regulation), թվային հսկման տեխնոլոգիաները, և աշխատանքային շուկաների ստվերը։

Միջոցառմանը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխպատողներ արհմիությունից մասնակցեցին Անահիտ Ասատրյանն ու Արսեն Իգիթյանը։ Քննարկվեցին տարբեր պետություններում անկանոն միգրացիայի ու աշխատանքային միգրացիոն հոսքերով պայմանավորված իրավիճակը, դրա հետ կապված համակարգային խնդիրներն ու օրենսդրությունը, ազդեցությունը հանրային հատվածի վրա։

Միջոցառման քննարկումների առանցքային քննարկումներից էր մոտ ապագայում ընդունվելիք Վերադարձի կարգավորումը, որն ավելի պատժիչ մոդել է նախատեսում միգրանտների համար՝ հիմնված արտաքսման, երկարատև կալանքների, ինչպես նաև օֆշորային տեղափոխման հետ։ Կարգավորումը նաև նախատեսում է որոշակի պետություններ սահմանել որպես “վերադարձի հանգույցներ”, ուր կարող են արտաքսվել միգրանտները, այն դեպքում, երբ վերջիններս այդ պետություններից չեն։ Կարգավորումով էլ ավելի են ընդլայնվելու այսպես կոչված “անվտանգ երրորդ պետությունների” ցանկը, որոնցից այլևս չեն ընդունվելու փախստականներ։

EPSU-ն դատապարտում է նման անմարդկային, անարդյունավետ և ֆիանսնապես ծախսատար քաղաքականությունը, կոչ անելով կատարել մարդու իրավունքների և արժանապատվության պաշտաճ իրավական գնահատում, մինչև կարգավորումն ընդունելը։

EPSU-ի ցանցը դեմ է ԵՄ վերադարձի կանոնակարգի նախագծում առաջարկվող խիստ միջոցառումներին, որոնք կարող են ընդլայնել ոստիկանության լիազորությունները, թույլ տալ տնային և աշխատավայրային խուզարկություններ, ինչպես նաև պետական տվյալների բազաների՝ ներառյալ առողջապահական տվյալների ավելի լայն փոխանակում։

Ցանցը զգուշացնում է, որ նման քաղաքականությունը կարող է միգրանտների դեմ թշնամական միջավայր ստեղծել և վտանգավոր կերպով կապել հանրային ծառայությունները ոստիկանության ու միգրացիոն վերահսկողության հետ։ Հատկապես մտահոգիչ են աշխատողներին պարտադրելու փորձերը՝ հայտնել ծառայություններից օգտվողների անկանոն կարգավիճակի մասին, ինչը խաթարում է մասնագիտական էթիկան և վստահությունը առողջապահության, կրթության ու սոցիալական խնամքի ոլորտներում։

EPSU-ն նաև քննադատում է վերադարձի գործընթացներում ԱԲ-ի և թվայնացման ընդլայնումը՝ պահանջելով արհմիությունների մասնակցություն և տվյալների պաշտպանության երաշխիքներ։ Ցանցը կոչ է անում փոխարենն ամրապնդել համընդհանուր սոցիալական պետությունները, աշխատանքային իրավունքները և կարգավիճակի կանոնակարգման քաղաքականությունները՝ օրինակ բերելով Իսպանիայի փորձը։

Արսեն Իգիթյանը նշեց, որ Հայաստանում նույնպես առկա է անկանոն միգրացիայի խնդիր, որը սերտորեն կապված է ապօրինի և հարկադիր աշխատանքի հետ, և այն լուծելու համար անհարաժեշտ է ամրապնդել օրենքի գերակայությունը։ Ապօրինի միգրացիան Հայաստանում հաճախ կազմակերպվում է անդրազգային ցանցերի կամ անազնիվ գործատուների կողմից, որոնք, օգտագործելով միգրացիոն կանոնների բացերը և աշխատանքային ոլորտում թույլ տեսչական վերահսկողությունը, ներմուծում են օտարերկրյա աշխատուժ՝ ապօրինի կերպով շահագործելու նպատակով։ Կարևոր է կատարել շարունակական միջգերատեսչական աշխատանք՝ միգրանտ աշխատողների իրավունքները պատշաճ պաշտպանելու և աշխատանքային շուկայի ու հարկային արդարությունը վերականգնելու համար։

Կոնֆերանսի մասնակիցներն այցելեցին նաև “Կարիտասի տուն” հասարակական կազմակերպության գրասենյակը, ծանթացան դրա գործունեությանն ու խնդիրներին։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading