Կառավարությունը չի կողմորոշվում

Կառավարությունը չի կողմորոշվում

Ինչպես գիտեք, Հայաստանում, ըստ օրենքի, տարվա ընթացքում ունենք 12 ոչ աշխատանքային օր համարվող տոներ կամ հիշատակի օրեր։ Այս թիվը մեծ չէ միջազգային փորձի տեսանկյունից։ Այլ պետություններում, միջինում, ոչ աշխատանքային օրերն ավելի են։ Ոչ աշխատանքային օրերի քանակը կտրուկ կրճատվեց, երբ մի քանի տարի առաջ վերացվեցին Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները՝ փոփոխություններ ընդունելով “Տոների և հիշատակի օրերի մասին” ՀՀ օրենքում։

Ամեն տարի, սակայն, եղած 12 ոչ աշխատանքային օրերից որոշները համընկնում եմ շաբաթ-կիրակի օրերի հետ, այդպիսով, իրական ոչ աշխատանքային օրերի քանակն էլ ավելի է պակասում։

Մարտի սկզբին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը կառավարությանն առաջարկեց 2025 թվականի համար համապատասխան կառավարության որոշումներ ընդունել, որպեսզի նման համընկնումների դեպքում համապատասխան ուրբաթ կամ երկուշաբթի օրերը համարվեն ոչ աշխատանքային՝ այդպիսով վերականգնելով աշխատողներին հասանելիք 12 ոչ աշխատանքային օրերը։

Հատկանշական է, որ երկու տարի առաջ արհմիությունները նման օրենսդրական առաջարկով էին հանդես եկել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի շրջանակներում, սակայն, ի վերջո, Վարչապետի աշխատակազմում առաջարկը մերժվել էր։ Հենց այդ պատճառով այս անգամ, առաջարկեցինք տեղային լուծում՝ դեռևս միայն 2025 թվականի համար։ Միաժամանակ, առաջարկեցինք օրերի տեղափոխումներ կատարել, որպեսզի մայիսի 1-4  և մայիսի 28-ից հունիսի 1 հատվածներում լինեն առնվազն երեք անընդմեջ ոչ աշխատանքային օրեր։

Ի պատասխան մեր առաջարկի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը նախ հայտնում է, որ մեր առաջարկի փաստարկները բավարար չեն։ Այնուհետև նշում է, որ նման կարգավորումը պետք է լինի ոչ միայն 2025 թվականի համար, այլ համակարգային՝ օրենսդրական փոփոխության միջոցով։ Բայց օրենսդրական փոփոխությունն էլ, ինչպես նշվում է հաջորդիվ, նպատակահարմար չէ։ Ինչպես տեսնում եք՝ Կառավարությունը չի կողմնորոշվում։

Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ստորև խոսում է այս նախաձեռնության, կառավարության նման պատասխանի ու աշխատողների հանդեպ վերաբերմունքի մասին։

Կառավարության պատասծանից հետո կրկին անգամ դիմեցինք մեր առաջարկով, նշելով, որ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների  արհմիությունը աշխատողների շահը ներկայացնողն է և առաջարկությունը ներկայացնում է հաշվի առնելով անդամ արհմիութենական կազմակերպությունների կարծիքը։ Առաջարկեցինք ապրիլի 26-ը կամ 27-ը (շաբաթ, կիրակի օրերից մեկը կամ որևէ այլ հարմար շաբաթ կամ կիրակի) և մայիսի 2-ը (ուրբաթ) փոխել տեղերով, հնարավորություն տալով աշխատողներին նախորդ (կամ այլ) շաբաթվա ընթացքում աշխատելով ավելի երկար՝ հաջորդ շաբաթվա ընթացքում աշխատել համապատասխանաբար ավելի կարճ։

2025 ոչ աշխատանքային օրեր

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading