Առաջարկում ենք վերանայել փաթեթային տոմսերի գները

Առաջարկում ենք վերանայել փաթեթային տոմսերի գները

Երևան քաղաքի Ավագանու 2025թ. հունվարի 31-ի N 270-Ն որոշմամբ փոփոխություններ կատարվեցին միասնական տոմսային համակարգի մասին ավագանու որոշման մեջ, սահմանելով «մեկ ուղևորության» տոմսը, որի արժեքն է 150 դրամ, ինչը միանգամայն ողջունելի է։

Սակայն, փաթեթային տոմսերի արժեքները նույնպես համապատասխան վերանայման կարիք ունեն։

Հաշվի առնելով միասնական տոմսային համակարգի փաթեթային տրամաբանությունը՝ կարևոր է տոմսային փաթեթների համար այնպիսի արժեքներ սահմանել, որպեսզի տրանսպորտից կանոնավոր օգտվող ուղևորների համար այդպիսի փաթեթների ձեռքբերումը շահավետ լինի։ Այնինչ, օրինակ, 10 ուղևորություն ներառող փաթեթի արժեքը սահմանված է 1500 դրամ, որը 150 դրամանոց տոմսի 10-ապատիկն է։ Իսկ 30 օրվա տոմսի արժեքը (9000 դրամ) զգալիորեն գերազանցում է ամսվա ընթացքում մեկանգամյա տոմսերով միայն աշխատանքի ուղևորվող (ամսվա մեջ շուրջ 42 ուղևորություն) ուղևորների ամսական ծախսը (42*150=6300)։ Այսպիսով, փաթեթային տոմսերի ձեռքբերումը ներկայիս արժեքներով ուղևորների մեծամասնության համար ձեռնտու չէ։ Ավելին՝ ուղևորները հակված չեն երկարաժամկետ տոմսային փաթեթներ ձեռք բերելուն՝ որոշակիություն և վստահություն չունենալով մոտ ապագայի հանդեպ։ Հետևաբար, անհրաժեշտ է փաթեթների այնպիսի արժեքներ սահմանել, որպեսզի դրանց օգտագործումն ավելի շահավետ լինի, քան մեկ ուղևորության տոմսերը։

Փաթեթների ցածր պահանջարկի մասին է վկայում նաև Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից հնչեցրած տեղեկատվությունը, որի համաձայն ուղևորների գերակշիռ մասն օգտվում է մեկանգամյա տոմսերից։

Հաշվի առնելով վերոնշվածը՝ քաղաքապետարանին առաջարկել ենք վերանայել փաթեթային տոմսերի արժեքները՝ ուղևորների կողմից դրանց օգտագործումը խթանելու համար ։

Մասնավորապես, առաջարկել ենք՝

  • 10 ուղևորություն ներառող տոմսային փաթեթի արժեքը սահմանել 1200 դրամ։
  • 30 օրվա փաթեթի (առանց արտոնությունների) արժեքը սահմանել 4500 դրամ։
  • Համապատասխանաբար վերանայել նաև այլ փաթեթների արժեքները։
տոմսային փաթեթներ

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading