Կայացավ ԵՄ — ՀՀ Քաղհասարակության Պլատֆորմի 5-րդ նիստը

Կայացավ ԵՄ — ՀՀ Քաղհասարակության Պլատֆորմի 5-րդ նիստը

Հոկտեմբերի 13-16-ը Բրյուսելում, Եվրոպական սոցիալական ու տնտեսական հանձնաժողովի գրասենյակում, տեղի ունեցավ ՀՀ – Եվրամիություն Քաղհասարակության պլատֆորմի 5-րդ լիագումար նիստը։

Նիստին մասնակցեց Պլատֆորմի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։ Նա ներկայացրեց աշխատանքային ու սոցիալական իրավունքների մասով ՀՀ – ԵՄ միջև կնքված համապարփակ և ընդլայնված Համաձայնագրի (CEPA) կատարման ընթացքը, մասնավորապես, որ համաձայնագրով ստանձնած բարեփոխումները հետ են ընկնում սահմանված ժամկետներից և մինչ այժմ ներդրված է ոլորտի հետ կապված դրույթների շուրջ 14 տոկոսը։ Շեշտեց աշխատանքային ու սոցիալական օրենսդրական մշակման ընթացքում ժողովրդավարության ու սոցիալական գործընկերության սկզբունքների անտեսումը․ աշխատողների ու բնակչության համար ոչ բարենպաստ օրենքներն իշխանության կողմից առաջ են մղվում առանց բավարար տրամաբանական ու գիտահեն հիմնավորումների, իսկ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ արհմիությունների տրամադրած փաստարկները մեծամասամբ անտեսվում են կամ մերժվում են։

Պլատֆորմի նիստին զուգահեռ Պլատֆորմի անդամները հանդիպումներ ունեցան Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քալլենի, Եվրախորհրդարանի պատգամավոր Պյետրաս Աուստրեվիչուսի խորհրդական Դովիլե Սուկիտեի, Եվրախորհրդրանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության փոխնախագահ Նատալի Լուազոյի հետ և այլ եվրոպական պաշտոնյաների հետ։ Արսեն Իգիթյանը հանդիպումների ընթացքում բարձրաձայնեց ԵՄ – Հայաստան փոխհամագործակցության համատեքստում աշխատանքային ու սոցիալական միջազգային ստանդարտների ներդրման առաջնահերթության, վիզաների դյուրացման համաձայնագրի առկա խնդիրների և այլ հարցերի մասին։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading