Կառավարությունը ստեղծում է աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացման համակարգ

Կառավարությունը ստեղծում է աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացման համակարգ

Կառավարությունը հավանություն է տվել «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխության նախագծին, որով առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի թվայնացման համակարգ։ Համաձայն նախագծի՝ 2026թ հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես թվային եղանակով։ Պայմանագրերն էլեկտրոնային կերպով պետք է տեղադրվեն ՊԵԿ-ի կողմից մշակված ամպային հարթակում, իսկ աշխատողն ու գործատուն պետք է մուտք գործեն այդ հարթակ և ստորագրեն պայմանագիրը էլեկտրոնային տարբերակով։ Ըստ Կառավարության՝ նշված կարգավորումով կբարելավվի աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը։

Այսպիսի հիմնավորումը խնդրահարույց է մի քանի պատճառով։

Որևէ փորձագիտական վերլուծություն կամ փորձի ուսումնասիրություն չկա, որը կվկայի, որ պայմանագրերի թվայնացումը բարելավում է օրենսդրության վերահսկողությունը։ Ներկայիս թերություններով լի և թույլ տեսչական ինստիտուտի վրա այսպիսի նախագծի դրական ազդեցությունը համոզիչ չէ։

Աշխատանքային իրավունքում համատարած խնդիր է պայմանագրի առհասարակ բացակայությունը, ոչ դրա թղթային լինելը

Նման պարտադիր թվային համակարգի նախադեպ աշխարհում գոյություն չունի

Չնայած արհմիությունների որոշ առաջարկներ ընդունվել են, նախագիծը պատշաճ չի քննարկվել սոցիալական գործընկերների հետ և դրա բուն գաղափարը մնացել է անփոփոխ

Այսպիսով, նախագիծն ընդունվելու դեպքում, այն, ինչպես և ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, պարզապես լրացուցիչ բարդություններ և թվային վարչարարություն է առաջացնելու աշխատողների և գործատուների համար, առանց բովանդակային արդյունքի։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading