Սեմինար Վայոց Ձորի արհմիութենականների համար

Սեմինար Վայոց Ձորի արհմիութենականների համար

Մայիսի 25-ին Վայք քաղաքում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը, Սոլիդարիթի սենթր կազմակերպության աջակցությամբ, Վայոց Ձորի մարզի պետական ու համայնքային աշխատողների համար անցկացրեց “Արհմիությունն ու ժողովրդավարությունն աշխատանքային հարաբերություններում” թեմայով սեմինար։

Սեմինարի նպատակն էր աշխատողներին տեղեկացնել արհմիությունների մասին, դրանց նշանակության, դերի, գործունեության և լիազորությունների մասին, ներկայացնել սոցիալական գործընկերության սկզբունքները: Մասնակցիները սովորեցին նաև արհմիությունների կառուցվածքի ու դրանց կառավարման համակարգի մասին, իսկ դերային խաղի օգնությամբ փորձեցին համոզել կոլեգաներին ներգրավել արհմիության շարքերում։

վայոց ձոր արհմիություն

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading