EPSU պետական կառավարման մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեցին օրհասական հարցերը

EPSU պետական կառավարման մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեցին օրհասական հարցերը

Հոկտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Պետական կառավարման համակարգի մշտական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը ողջունեց հանձնաժողովի անդամ Անահիտ Ասատրյանին, ով նիստին առաջին անգամ մասնակցում էր ոչ-հեռավար եղանակով և միակ մասնակիցն էր ԵՄ անդամ չհանդիսացող երկրից։  

Անահիտ Ասատրյանը ներկայացրեց Հայաստանում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարավոր անձանց հետ կապված։ Հանձնաժողովի անդամներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայաստանին և Հայաստանի հանրային ծառայողներին։

Հանձնաժողովն ընտրեղ նախագահ ու փոխնախագահ։

Հանձնաժողովի նիստին քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր։

Մասնավորապես քննարկվեց ԵՄ մակարդակում պետական կառավարման սոցիալական գործընկերությունը և դրա շրջանակներում սոցիալական գործընկերների հետ գալիք հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել թվայնացման համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը։ Արհմիությունների պահանջն է, որպեսզի Եվրահանձնաժողովը հեռավար աշխատանքի և «անջատվելու իրավունքի» (աշխատանքից հետո հեռախոսով կամ ինտերնետով աշխատանքային հարցերով չզբաղվելու իրավունք) վերաբերյալ կոլեկտիվ համաձայնագրերի դրույթները փոխադարձ համապատասխանեցնի թվայնացման մասին համաձայնագրի հետ։

Օրակարգային հարցերից էր նաև «լավ կառավարման իրավունքի» ԵՄ նախաձեռնությունը, որը ԵՄ հիմնարար իրավունքների Խարտիայի մաս է կազմում։ Առաջիկա ամիսներին EPSU-ն աշխատելու է Եվրահանձնաժողովի հետ՝ առաջ մղելով նախաձեռնության հետ կապված շահերը, այդ թվում՝ ոչ ԵՄ երկրների հետ շփումների հարցում։ Առաջարկվելու է ուժգնացնել ոչ-Եմ երկրների քաղծառայողների հետ շփումներն ու համագործակցությունը։

Ներկայացվեց սոցիալական գործընկերների կողմից գործարկված նոր կայքը, որը վերաբերվում է հանրային ծառայությունում «երրորդ կողմի» բռնությանը։

Խոսվեց նաև կանաչ անցման խնդիրների (green transition), ինչպես նաև օրգանայզինգի ու հավաքագրման ներկայիս խնդիրների մասին։

EPSU պետական կառավարման հանձնաժողով
%d bloggers like this: